Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Հյութ, որն օգնում է մաքրել երիկամները. tert.am

Հյութ, որն օգնում է մաքրել երիկամները. tert.am

Տարբեր հիվանդությունների պարագայում անհրաժեշտ դեղեր և խորհուրդներ ներկայացնող  Healthy Living House-ն անդրադարձել է երիկամների, միզուղիների և միզապարկի հետ կապված խնդիրներին` առաջարկելով հյութի բաղադրատոմս, որն օգնում է մաքրել միզուղիներն ու երիկամները:
 
Երիկամները  դուրս են մղում օրգանիզմ մտնող վնասակար նյութերը` օրական 200 լիտր արյուն մաքրելով: Իսկ երիկամների համար առաջնային թշնամիներ են համարվում կենդանական սպիտակուցները, ալկոհոլային խմիչքները, գենետիկորեն ձևափոխված սննդամթերքը, կոֆեինը և ծխախոտը:

Երիկամները մաքրելու համար անհրաժեշտ է մեծ քանակությամբ ջուր խմել, սակայն կարելի է նաև օգտագործել հետևյալ բաղադրությամբ ըմպելիքը.

  • 1 կիվի,
  • 1 բանան,
  • 0.5 կիտրոնի հյութ,
  • ½ բաժակ ընկուզեղեն,
  • ½ ճաշի գդալ մաղադանոս,
  • 1 բաժակ ջուր:


Հյութը պատրաստելու համար անհրաժեշտ է բոլոր բաղադրիչները տեղադրել բլենդերում և հարել:  Ստացված հյութը պետք է ըմպել ամեն օր, առավոտյան,  դատարկ ստամոքսին:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. hochu.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ